Նոյեմբերի 16-17-ը Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատարան լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո կհայտարարվի լրագրողական աշխատանքների մրցույթ, իսկ հաղթողին կշնորհվի դրամական պարգև։
Դասընթաց-աշխատարանին մասնակցությունը հնարավորություն կտա լրագրողներին առավել մասնագիտանալու Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրը լուսաբանելու գործում, ըմբռնելու խնդրի էությունը և յուրացնելու դրա առանձնահատկությունները։
Դասընթաց-աշխատարանի օրակարգի մանրամասները կուղարկվեն ընտրված մասնակիցներին։
Ամբողջությամբ 👉 https://www.fpwc.org/hy/media-workshop/
Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի վայրի
բնության և մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության
մասին։