Հրաբուխները խառնվածքային են, վտանգավոր և մահացու, վայրի բնության համար էլ իդեալական վայր չէ, սակայն Քենիայում գտնվող Սուսվա անունով հրաբխային լեռը մյուսներին նման չէ։ Հետաքրքիր է, որ մինչ այս Սուսվա անունով զարմանալի լեռան մասին պատմող ֆիլմ չի նկարահանվել և սա յուրահատուկ առիթ է բացահայտելու լեռան գաղտնիքները։ Տարիներ շարունակ լեռան ներսում գտնվող հրաբուխը խողովակներ է առաջացրել, ստորգետնյա թունելները ձևավորվել են հազարավոր տարիներ առաջ լավայի գետերի կողմից, այսօր այս խողովակները մնացել են որպես տարբեր կենդանիների ապրելավայր։ Օրինակ «Պավիանների խորհրդարան» կոչվող սրահն անվանակոչել են տեղաբնակ ցեղերը, քանի որ այդտեղ պավիանների խումբ է ապրում։ Աշխարհում հայտնի միակ դեպքն է, երբ այս կենդանատեսակներն ապրում են քարանձավային միջավայրում։
Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի վայրի
բնության և մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության
մասին։