Վերջին նորություններ

27.12.2014

Բնապահպանական զարդարանքներ Երևանի կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգում շուրջ 500 դպրոցական մասնակցել է «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթին: Այգու մուտքը եղել է ազատ, ինչը բազմաթիվ այցելուների հնարավորություն է տվել դիտելու մրցութային աշխատանքները և պարզապես վայելելու տոնական մթնոլորտը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի  և Երևանի կենդանաբանական այգու  համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Ապրող ծառ» միջոցառումը սովորեցնում է տոներն անցկացնել՝ առանց բնությանը վնաս հասցնելու: Որոշակի կանոնների հետևելով՝ մրցՇարունակել ...


24.12.2014

Ջրի ապահովում Արազափ գյուղի բնակիչների համար

Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատև շահագործման հետևանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել են մի շարք խնդիրների: Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է գյուղացիների՝ համակարգից օգտվելու հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլևս արդյունք չեն տալիս և ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ:  Արազափի ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պՇարունակել ...


15.12.2014

Կանաչ տեխնոլոգիաներ՝ սահմանամերձ Վահան գյուղում

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը 28 կիլոմետր ընդհանուր սահման ունի Ադրբեջանի հետ: Շուրջ 6 ամիս ձգվող ձմեռն իսկական մարտահրավեր է 1228 տեղաբնակների համար:  Գյուղի երկհարկանի մանկապարտեզը կառուցվել է 60-ականների վերջում: Հիմա այնտեղ հաճախում են 42 երեխաներ, աշխատողներն էլ 11-ն են: Մինչև վերջերս մանկապարտեզում չկար ջեռուցման կամ տաք ջրի որևէ հնարավորություն:  Շարունակել ...


12.12.2014

FPWC-ն ՄԱԶԾ ԳԴՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ հաջողությամբ ավարտեց Ուրցաձորի էկո կրթական կենտրոնի կառուցապատման ծրագիրը

Դեռ 2012թվականի սեպտեմբերին էր, երբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում սկսեց կառուցել Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնը: Ծրագրի հիմնական նպատակը, որին աջակցում էր ՄԱԶԾ ԳԴՀ Փոքր Դրամաշնորհների Ծրագիրը, Ուրցաձոր համայնքին պահպանվող տարածքի կառավարման և երկարաժամկետ պահպանման մեջ ընդգրկելն էր: Նախագիծն ուղղված էր  աղքատության և արտագաղթի մեղմմանը` լրացուցիչ եկամտի ստացման հնարավորություններ և համայնքում նոր աշխատատեղեր ստեղծելու միջոցով` ուղղված բնության և կենսաբազմազանության պահպանմանը: Ծրագրի ողջ ընթացքում Ուրցաձոր համայնքՇարունակել ...


06.12.2014

Ուրցաձորի համայնքն ընտրում է այլընտրանքային էներգիա

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից գտնվող Ուրցաձոր համայնքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացրել է բնության պահպանությանն ու համայնքային զարգացմանն ուղղված բազմաթիվ նախագծեր: Դեկտեմբերի 4-ին համայնքում ամփոփվեց  «Այլընտրանքային էներգիա» նախագիծը, որն իրականացվում էր հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:  Այս նախագծի շրջանակում Ուրցաձոր համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում (1600 մ) տեղադրվել են արտաքին լուսավորության 70 լուսադիոդային (LED) լուսատուներ: Նաեվ, ստեղծվել և վերանորոգվել են երեք հյուրատներ, որոնցից երկուսում տեՇարունակել ...


06.12.2014

Լուկաշին համայնքը կազատվի խմելու ջրի խնդրից

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում ջրի խնդիր է եղել դեռևս խորհրդային տարիներին: Գյուղի որոշ թաղամասերին առհասարակ ջուր չի մատակարարվել, իսկ զգալի մասում գործել է մատակարարման երկժամյա գրաֆիկ:  Հանրապետության 4 համայնքում ջրի կորուստները կանխելու, մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու և կենցաղավարության տարրական պայմաններ ապահովելու նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ը, և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) գարնանը համաձայնագիր են ստորագրել: Այդ համայնքներից մեկը Լուկաշինն է, որտեղ ջրամատակարարման ցանցի նախագիծըՇարունակել ...


06.12.2014

EAZA-ի դասընթացները լրամշակեցին կենդանիների բարեկեցության և զբաղվածության ծրագրերը

«Ամենակարևորը, որ սովորեցինք այս դասընթացների արդյունքում այն էր, որ ժամանակի փոքր ներդրումով և անսահմանափակ ստեղծարարությամբ կարելի է շատ լավ արդյունքի հասնել». սա էր Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների հավաքական եզրակացությունը Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) ակադեմիայի մասնագետների անցկացրած քառօրյա ինտենսիվ դասընթացների մասին: 
Շարունակել ...


Ցուցադրվող նորություններ