Վերջին նորություններ

05.12.2014

Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը կկառուցվի FPWC-ի ջանքերով

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի մասնակցությամբ իրականացավ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ճոճանակի բացումը: Հայ-բրիտանական գործարար պալատի և Երևանի Ռոտարի ակումբի կողմից նվիրաբերված ճոճանակը Երևանի կենդանաբանական այգում տեղադրվեց Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը:  Ճոճանակի տեղադրումը նշանավորեց սկիզբը «Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» քարոզարշավի, որի նպատակն է կառուցելՇարունակել ...


01.12.2014

Ապրող ծառ. Ամանորը դիմավորեք կենդանի՛ խորհրդանիշով

Անտառից բերված խեժաբույր եղևնին Ամանորին առանձնահատուկ շունչ է հաղորդում: Բայց… որքա՞ն է կտրված եղևնու կյանքը. տոնական օրերը զարդարելով, դրա մշտականաչը կորչելու է, ու ծառը կհայտնվի աղբանոցում՝ հազարավոր իրպեսների կողքին: Մինչդեռ հնարավոր է տոները զարդարել կենդանի խորհրդանիշով՝ առանց բնությանն անդառնալի վնաս հասցնելու: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադամը և Երևանի կենդանաբանական այգին առաջարկում են գնել կամ վարձակալել Ապրող ծառ՝ եղևնի կամ սոճի, որի արմատները հողում են:

Ամեն տարի Ամանորի շրջանում անտառները նոսրանում են՝ կորցնելով հազարավոր ծառերՇարունակել ...


28.11.2014

7-րդ Համահայկական նկարչական մրցույթի վերջնաժամկետը երկարաձգվել է սփյուռքի համար

Համահայկական նկարչական 7-րդ մրցույթի վերջնաժամկետը Հայաստանից դուրս բնակվող երեխաների ու պատանիների համար երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը: Այս նախաձեռնության նպատակն է խրախուսել հայազգի նոր սերնդին ճանաչել իրենց հայրենիքի բնապահպանական խնդիրները և օգնել հաղթահարել դրանք:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա Համահայկական նկարչական մրցույթը հնարավորություն է տալիս 5-16 տարեկան երեխաներին ներկայացնել բնությանն ու բնապահպանությանն առնչվող իրենց նկարները տարբեր անվանաՇարունակել ...


27.11.2014

EAZA-ն դասընթաց կանցկացնի Երևանի կենդանաբանական այգում

Որպես Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) թեկնածու անդամ, Երևանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 1-ից 4-ը կհյուրընկալի EAZA ակադեմիայի դասընթացավարներ Սալլի Բինդինգին և Մարկ Քինգսթոնին: 4-օրյա դասընթացի հիմնական թեմաներն են կենդանիների բարեկեցության կառավարումը և կենդանիների զբաղվածությունը: Դասընթացը կազմակերպվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ:

Կենդանիների բարեկեցության դասընթացների նպատակն է տեսական և գործնական գիտելիքներ տրամադրել կենդանաբանական այգու աշխատակիցներին՝ կենդանիների բարեկեցության համար աՇարունակել ...


26.11.2014

Այսօր հաշվառումը կենսական կարևորություն ունի կենդանաբանական այգիների համար

Նոյեմբերի 20-22-ը Կենդանատեսակների միջազգային տեղեկատվական համակարգի (ISIS) ներկայացուցիչ Ալեքս Կանտորովիչը դասընթաց անցկացրեց եվրոպական կենդանաբանական այգիներում և ասոցիացիաներում կիրառվող կենդանաբանական տվյալների հաշվառման ամենաժամանակակից տվյալների բազայի և տեղեկատվության կառավարման առցանց համակարգի վերաբերյալ: Դասընթացին, որը կազմակերպել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, մասնակցեցին Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները և հյուրեր Ղազախստանից (Ալմա Աթայի կենդանաբանական այգի), Ռուսաստանից (Վորոնեժի օվկիանարիում), Վրաստանից (Թբիլիսիի կենդանաբանական այգի): Շարունակել ...


22.11.2014

Եվրոպացի փորձագետները հանդիպեցին Երևանի փոխքաղաքապետի հետ

Նոյեմբերի 21-ին Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) ներկայացուցիչ, Երևանի կենդանաբանական այգու մենթոր Յանուշ Շանտոն, Ամստերդամի թագավորական ԱՐՏԻՍ կենդանաբանական այգու ներկայացուցիչ Ուորեն Սփենսերը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հանդիպում ունեցան Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի կարևորությունը, կենդանի հավաքածուի պլանավորումը և EAZA-ին անդամակցության նշանակությունն ու առանձնահատկությունները:

Հյուրերն այցելել էին Հայաստան Վայրի բնության և մշակՇարունակել ...


19.11.2014

Կենդանաբանական տվյալների հաշվառման ժամանակակից համակարգ . FPWC-ն հյուրընկալում է միջազգային գործընկերների

Նորարար տեխնոլոգիաների միջոցով կենդանաբանական տվյալների հաշվառման չափանիշների բարելավման, կենդանատեսակների վերաբերյալ տվյալների բազայի համակարգման, ռեգիստրի վարման նոր ձևաչափի կիրառման և գործընկեր այգիների ցանցն ընդլայնելու նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայաստան է հրավիրել Եվրասիական կենդանաբանական այգիների ասոցացիայում Կենդանատեսակների հաշվառման միջազգային տեղեկատվական համակարգի (ISIS) ներկայացուցիչ Ալեքս Կանտորովիչին: ԿՄՏՀ-ն հիմնադրվել է 1974թ.-ին, որն աշխարհի կենդանաբանական այՇարունակել ...


Ցուցադրվող նորություններ