Վերջին նորություններ

17.11.2014

Աշնանային տոն` դդումներով

Երևանի կենդանաբանական այգու ամենամսյա միջոցառումները, որին մասնակցում են հազարավոր երեխաներ Հայաստանի տարբեր անկյուններից, միտում ունեն ոչ միայն հետաքրքիր ու հագեցած դարձնել պատանի այցելուների օրը, այլև համալրել բնության մասին նրանց գիտելիքները, գրագետ վերաբերմունք ձևավորել շրջակա միջավայրի հանդեպ:

Այդպիսի միջոցառում էր «Դդմի օր» տոն-մրցույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառմանն աջակցում էր հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հիմնադրամի բնապահպանական կրթության երկարաժամկետ նախաՇարունակել ...


27.11.2014

«SOS մշակույթ» ծրագիրը պարգևատրվել է

Նոյեմբերի 5-7-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «SOS մշակույթ» ծրագիրը ներկայացավ Ուկրաինայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության մշակույթի արտահայտությունները» թեմայով երկրորդ տարածաշրջանային համաժողովին: Համաժողովը ամփոփեց Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի առաջին փուլը: Շուրջ 120 պատվիրակներ, այդ թվում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ծրագրի մասնակիցներ և շահառուներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից հավաքվել էին՝ իրենց ծրագրերի արդյունքները և տեսլականները կիսելու նպատակով: ԿազմՇարունակել ...


04.11.2014

«Էլեկտրական հովիվ». նորարարական լուծում գյուղերում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում են նոր նախագիծ, որն իրականացվում է «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում: Համագործակցող կողմերը Արարատ մարզի Շաղափ, Լանջանիստ եւ Ուրցաձոր համայնքներում սկսել են տեղադրել տարածքի հսկողություն իրականացնող «էլեկտրական հովիվ»: Արեւային «էլեկտրական հովիվը» արդյունավետ միջոց է՝ գիշատիչների որսը կանխելու, ընտանի կենդանիների եւ անասնագոմերի պաշտպանության Շարունակել ...


31.10.2014

Վայրի բնության մշտադիտարկման ամենանորարար մոտեցումը Հայաստանում

Հոկտեմբերի 15-ին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրվեցին նոր սերնդի մշտադիտարկման IP և GPS տեսախցիկներ:

IP տեսախցիկները շարունակական ուղիղ տեսահոսք են ապահովում դեպի իրենց միացրած համակարգիչներ (անտառապահների կայանում, հիմնադրամի գրասենյակում գտնվող), իսկ GPS տեսախցիկները գործարկվում են շարժում արձանագրելուն պես՝ տեղեկատվությունն ու նկարներն անմիջապես փոխանցելով SMS-հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստի հասցեին: Սա հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղեկություններ ստանալ կենդանիների մասին, այլև բացահայտել ապօրինաբար տարածք մուտք գործած անձանց, օրինակ՝ որսագողՇարունակել ...


29.10.2014

Տարվա ամենագունավոր օրը Երեւանի կենդանաբանական այգում

7-րդ Նկարչական օրը կյանքի կոչեց աշնան ամենավառ գույները Երեւանի կենդանաբանական այգում, որը հյուրընկալեց ավելի քան 3000 երեխայի Հայաստանի բոլոր անկյուններից: Բնության իրենց տեսլականը մարմնավորելու համար փոքրիկ նկարիչներին տրամադրված էր նկարելու անսահմանափակ տարածք, վրձիններ, մատիտներ, նկարակալներ ու անհրաժեշտ այլ նյութեր: Ներկա երեխաներից ոմանք Նկարչական օրվան մասնակցում էին արդեն 7-րդ անգամ: Օրն, ինչպես ամեն տարի, այցելուներին հագեցած ծրագիր էր առաջարկում. մրցույթներ, խաղեր, երաժշտություն, պարեր, ցուցադրական մարտարվեստ եւ ինտերակտիվ դասընթացներ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանՇարունակել ...


02.10.2014

7-րդ Համահայկական նկարչական մրցույթ և Նկարչական օր

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` Երևանի կենդանաբանական այգու և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ այս տարի յոթերորդ անգամ նախաձեռնում և իրականացնում է ամենամյա Համահայկական նկարչական մրցույթ նախագիծը:  Համահայկական նկարչական մրցույթի առանձնահատուկ մաս է «Նկարչական oր» ամենամյա միջոցառուՇարունակել ...


16.09.2014

Ուրցաձորի «Արևորդի» էկոակումբի ֆիլմը՝ հեղինակավոր կինոփառատոնի մրցութային ծրագրում

Ուրցաձորի «Արևորդի» էկոակումբի հեղինակած «Երեկ, այսօր, վաղը» ֆիլմն ընդգրկվել է չեխական Օստրավա քաղաքում անցկացվող Էկոֆիլմ բնապահպանական փառատոնի մրցութային ծրագրում: 2013թ. նկարահանված ֆիլմը պատմում է համայնքով անցնող Վեդի գետի մասին: Ժամանակին հարուստ կենդանական աշխարհ ունեցող գետն այժմ վտանգված է և վտանգ է ներկայացնում՝ մոտակա բնակավայրերի բնակիչները տարիներ շարունակ այն որպես աղբավայր են գործածել: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ Հայաստանի տարբեր համայնքներում գործող «ԱրևորդիՇարունակել ...


Ցուցադրվող նորություններ