Վերջին նորություններ

07.04.2010

Այս շաբաթ «Կանաչ ակումբի» քննարկման թեման թափառող շներն էին

Կինոդիտման մասնակիցների թեժ հարցուպատասխանն ավարտվեց բարեփոխումների ակնկալիքով:
    
Ապրիլի 3-ին  «Կանաչ ակումբը» մի հարկի տակ էր հավաքել 50-ից ավել կենդանասերների. կինոէկրանին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրծաձորի «Արևորդի» էկո-ակումբի սաների նկարահանած «Համր ճիչ» և անհատ նախաձեռնող, 18-ամյա Արմինե Քոչարյանի հեղինակած «Լքված ընկերներին` սիրով» ֆիլմերն էին:

Դպրոցահասակ սաների` ամիսների աշխատանքի արդյունքում  ստեղծված 15 րոպե տևողությամբ «Համր ճիչը»  յուրատեսակ համադրությամբ ներկայացնում է կենդանինՇարունակել ...


03.04.2010

Միասին ստեղծենք մեր "Հիշողության Պուրակը"

Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին ընդառաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հադես է գալիս բացառիկ նախաձեռնութամբ` իր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում հիմնելով “Հիշողութան պուրակ”:

Հիմնադրամը Արևմտյան Հայաստանից 95 տնկի է ձեռք բերել` նպատակ ունենալով  հուշահամալիրի տարածքում ստեղծել կանաչ մի անկյուն, որտեղ պատմական հայրենիքից բերված տնկիները յուրօրինակ հարգանքի տուրք կլինեն ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մինչ  ապրիլի 22-ին  տեղի կունենա  հիմնաՇարունակել ...


01.04.2010

«Կանաչ սերունդ, 2010» քարոզարշավի մամլո ասուլիսը ապրիլի 20-ին

Արմենիա Մարիոտ հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում, ժամը` 10:00-ին Շարունակել ...


26.03.2010

Մարտի 22. «Արևորդի» էկո-ակումբները տոնեցին Ջրի համաշխարհային օրը

Գյումրիի էկո-ակումբը հրապարակեց ջրի սպառմանն առնչվող հետազոտության արդյունքները Մարտի 22-ին` ժամը 13:00, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Գյումրիի թիվ 30 միջնակարգ դպրոցում նշվեց Ջրի համաշխարհային օրըՇարունակել ...


27.03.2010

Տոնի´ր Երկրի օրվա 40-րդ տարեդարձը 2010 թվականի ապրիլին

Logo Green Generation Armenia

Տոնի´ր Երկրի օրվա 40-րդ տարեդարձը 2010 թվականի ապրիլին 2010 թվական, ապրիլ. միացի´ր Կանաչ սերնդին և տոնի´ր Երկրի օրվա 40-րդ տարեդարձը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վաշինգտոնի «Earth Day Network» համաշխարհային ցանցի պաշտոնական տարածաշրջանային ներկայացուցիչն է: 2010 թվականին Հիմնադրամն իր Երկրի օրյա միջոցառումները կիրականացնի Երկրի օրվա 40-րդ տարեդարձին նվիրված համընդհանուր գործողությունների համատեքստում: «Earth Day Network» համաշխարհային ցանցը հայտարարել է, որ այս տարվա համընդհանուր միջոցառումների մասնակիցները պետք է գործեն «Կանաչ սերունդ» կարգախոսի ներքՇարունակել ...


26.03.2010

Երևանում բացվում է բնապահպանական կինոդիտումների «Կանաչ ակումբ»

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը  նախաձեռնում է բնապահպանական թեմաներով ֆիլմերի պարբերական ցուցադրություններ` այսպիսով ստեղծելով կինոդիտումների ու քննարկումների «Կանաչ ակումբ»:  

Այսուհետ ամեն շաբաթ օր` ժամը 17:30, Արևորդին հրավիրում է բոլոր բնասերներին կամ պարզապես հետաքրքվածներին «Կանաչ ակումբ» (հասցե` «The Club», Թումանյան 40)` դիտելու հայ և օտարազգի հանրահայտ ռեժիսորների բնապահպանական գործերը: Մուտքն ազատ է:

Դիտումներին կհաջորդեն թեմատիկ քննարկումներ: Հայկական ֆիլմերի ցուցադրություններին ներկա կլինեն նաև հեղինակները, ովքեր անձամբ կներկայացնեն իրենց Շարունակել ...


Ցուցադրվող նորություններ