Վերջին նորություններ

02.08.2014

Գնառաջարկներ ներկայացնելու հրավեր` խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակների մատակարարման համար. Երկրորդ փուլ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում է (այսուհետ՝ Հրավեր) մասնագիտացված տեղական կազմակերպություններին գնառաջարկներ ներկայացնել՝ Արմավիրի մարզի Լուկաշին, Հայկավան և Արազափ գյուղերի և Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակների մատակարարման նպատակով: Հրավերին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ տարածքում պետական գրանցում, որակի համապատասխանության սերտիֆիկատ ունեցող, խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակ արտադրող և մոնտաժող բոլոր անհատ ձեռնՇարունակել ...


01.08.2014

Equator մրցանակ. «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնը»՝ պատվավոր եզրափակչում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այս տարի հեղինակավոր Equator մրցանակին էր ներկայացրել «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոն» նախագիծը: Հանձնաժողովի անդամները, դիտարկելով 121 երկրից ներկայացված նախագծերն, այս տարի մրցակցության նշանակալիորեն բարձր որակ արձանագրեցին: Ի վերջո եզրափակիչ փուլում հայտնվեցին1234  նախագծերից 111-ը, այդ թվում՝ «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոն»-ը: Թեև Էկո-կրթական կենտրոնը 2014թ. հաղթողների շարքում չէր, եզրափակիչ անցած մասնակցի վկայաՇարունակել ...


28.07.2014

Համացանց ու բջջային կապ` «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մշտական գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում տեղադրվել է հոսանքափոխարկիչ ենթակայան: Հիմնական կայանը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա: Բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է կառուցման աշխատանքներ անցկացնելը, անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը:

Նորակառույց կայանը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում անխափան բջջային կապ կապահովի:&nbsՇարունակել ...


16.07.2014

Գնառաջարկներ ներկայացնելու հրավեր

խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակների մատակարարման համար Շարունակել ...


09.07.2014

Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում

Աշխարհի բազմաթիվ երկրների կենդանաբանական այգիներ տարվա մեջ մեկ օր հատուկ կարիքներով և առողջական խնդիրներով երեխաների են հրավիրում` ընդունելով նրանց որպես հատուկ կարևորության հյուրերի: «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում»` այսպես է  կոչվում համաշխարհային նախաձեռնությունը, որին միացել են Նիդերլանդների, Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և տասնյակ այլ երկրների կենդանաբանական այգիները:
Այս տարի հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին նույնպես անցկացրեց «Երազանքի գիշեր» գունեղ միջոցառումը` հյուրընկալելով ավելի քան 60 երեխաների իրենց ընտանիքների հետ:
Առողջական տարբեր խնՇարունակել ...


26.06.2014

Հետաքրքիր փաստեր ծաղկային սարդի մասին (Misumena vatia)

Վերջերս այս գեղեցիկ սարդին հաջողվել է լուսանկարահանել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (նկարը` Բարբարա Զիբերթ/FPWC): Այս հետաքրքիր սարդի տեսակը սնվում է անողնաշարավորներով: Որսին դարանակալում է կա՛մ գետնի, կա՛մ բույսերի (հիմնականում ծաղիկների) վրա նստած: Որպես կանոն որսում է մեծ միջատներ, ճանճեր, թիթեռներ, մորեխներ և հատկապես մեղուներ: Համբերատար սպասում է մինչև որսը կհայտնվի տեսադաշտում, բռնում է վերջինիս և թույնի միջոցով անշարժացնում: Ունի գունափոխվելու, քողարկվելու և միջավայրին հարմարվելու ունակություն: Ի տարբերություն այլ տեսակների` սարդոստայն չի հյուսում,Շարունակել ...


19.06.2014

Էկո տուրիզմի զարգացման ծրագիր Ուրցաձոր համայնքում

Վայրի բնության և  մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ Ուրցաձոր համայնքում  շարունակում է կազմակերպել  էկոտուրիզմի վերաբերյալ դասընթացներ տեղաբնակների համար Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության Փոքր դրամաշնորհների  ծրագրի աջակցությամբ:  Ծրագրի շրջանակներում հիմնադրամն իր գործընկերների հետ համատեղ իրականացրել է 2 գյուղաբնակների տների վերանորոգում, որպեսզի վերջիններս կարողանան ստանալ հավելյալ եկամուտ` գիշերակաց և նախաճաշ  (B&B) առաջաՇարունակել ...


Ցուցադրվող նորություններ