Վերջին նորություններ

12.06.2014

Այլընտրանքային էներգիայի ծրագիր

Վերջին մի քանի ամսվա ընթացքում FPWC-ն, համագործակցելով իր հիմնական գործընկեր Վիվասել-ՄՏՍ-ի հետ, Ուրցաձոր գյուղում մեծ աշխատանքներ է կատարում որպես Վերականգնվող էներգիայի նախագծի մասնակից: Վերականգնվող էներգիայի նախագծի նպատակները երկկողմանի են: Նախ՝ ծրագիրն աշխատում է գյուղում վերականգնվող էներգետիկ համակարգեր (արեւային ջերմատաքացուցիչներ, լուսավոլտ) տեղադրելու ուղղությամբ: Այս տեխնոլոգիաներն առաջարկում են ապահով եւ վճարային արդյունավետությամբ օժտված լուծումներ հատկապես հանրային շենքերի համար, ինչպիսիք են մանկապարտեզները կամ փոքր ձեՇարունակել ...


10.06.2014

«Շրջակա միջավայրի պաշտպանության» օրվան նվիրված միջոցառում` Երևանի կենդանաբանական այգում

Հունիսի 5-ին  Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Երևանյան ամառ 2014» Երևանի քաղաքապետարանի եռամսյա միջոցառումների ծրագրի մաս կազմող «Շրջակա միջավայրի պաշտպանության» օրվան նվիրված միջոցառում, որն իրականացվեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության հետ համատեղ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, WWF հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ և այլոք: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներՇարունակել ...


04.06.2014

Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 5-ին, ժամը՝ 12:30-ից մինչև 17:00-ն Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա «Երևանյան ամառ 2014» Երևանի քաղաքապետարանի եռամսյամիջոցառումների ծրագրի մաս կազմող «Շրջակա միջավայրի պաշտպանության» օրվան նվիրված միջոցառում, որը կիրականացվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահ-պանման հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախա-րարության հետ համատեղ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Միջոցառմանը կմասնակցեն բնապահպանության ոլորտում գործունեություն իրականաց-նող հասարակական և առևտրային կազմակերպությունները, ովքեր կներկայանան իրենց տաղավարներով: Կենդանաբանական այգին բոլոր մասնաՇարունակել ...


03.06.2014

World Land Trust –ի պատվիրակությունը ժամանեց Հայաստան

Մայիսի 16 - ից 21-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հյուընկալել էր իր բրիտանական գործընկեր-կազմակերպության` World Land Trust-ի պատվիրակությանը: World Land Trust-ն աջակցում է հիմնադրամի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան նախագծին և բնության պահպանությանն ուղղված ծրագրերին: Պատվիրակությունը գլխավորում էր WLT գործադիր տնօրեն Ջոն Բըրրթոնը, ով արդեն երրորդ անգամ էր այցելում Հայաստան: Հյուրերի թվում էին նաև Բիլ Օդին (BBC-ի հեռուստատեսային մեկնաբան/WLT խորհրդի անդամ), Նիկոլա Դեվիսը (Շարունակել ...


02.06.2014

FPWC-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշել են կենսաբազմազանության միջազգային օրը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և  գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենսաբազմազանության միջազգային օրը համատեղ  մամուլի ասուլիս են հրավիրել: Այն կայացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:  Ասուլիսին մասնակցել է բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» միջազգային ընկերության պատվիրակությունը, որը  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միակ գործընկերն է հարավային Կովկասի տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կողմերի համատեղ ջանՇարունակել ...


02.06.2014

«Համաշխարհային հուշարձան դիտարկողի» օրը Հայաստանում

Մայիսի 26-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցեցին Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքում իրականացվող համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը ամենամյա տոնական և կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների Շարունակել ...


23.05.2014

Մամուլ ի հաղորդագրություն

Բարձրաքաշ Ս. Գրիգոր Վանքը`Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրումՇարունակել ...


Ցուցադրվող նորություններ