03.04.2010

Միասին ստեղծենք մեր "Հիշողության Պուրակը"


Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին ընդառաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հադես է գալիս բացառիկ նախաձեռնութամբ` իր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում հիմնելով “Հիշողութան պուրակ”:

Հիմնադրամը Արևմտյան Հայաստանից 95 տնկի է ձեռք բերել` նպատակ ունենալով  հուշահամալիրի տարածքում ստեղծել կանաչ մի անկյուն, որտեղ պատմական հայրենիքից բերված տնկիները յուրօրինակ հարգանքի տուրք կլինեն ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մինչ  ապրիլի 22-ին  տեղի կունենա  հիմնական ծառատունկը, ապրիլի 3-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, պուրակը հիմնելու վայրում, ՎիվաՍել- ՄՏՍ-ի աշխատակիցները, Սիամանթոյի անվան դպրոցի, Երևակ կրթահամալիրի 9-10-րդ դասարանցիները, ինչպես նաև  Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի կամավորները նախապես բարեկարգեցին  շրջակայքը:

Այս նախագիծն իր շուրջն է համախմբել տարբեր հետարքրություների ու տարիքի տեր մարդկանց: Միավորողը կանաչ և առողջ երկրում ապրելու գաղափարն է, որն ունենալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ջանքը: Մինչ ապրիլի 22-ը կայանալիք մեծ ծառատունկը տարբեր կազմակերպություններ ներկայացնող անձինք, պարզապես անհատներ, կներգրավվեն բարեկարգման և ծառատունկի աշխատանքներում: Հիմնադրամը կոչ է անում մասնակցել ոչ միայն ծառատունկերին, այլև նախապատրաստական աշխատանքներին` մաքրելով, բարեկարգելով շրջակայքը: Միասին բարեկարգենք ու կանաչապատենք մեր երկիրը, միասին ստեղծենք մեր “Հիշողության Պուրակը” :

Ծրագիրն իրականացվում է “Կանաչ սերունդ 2010”  ծրագրի շրջանակներում:

Կամավորական գործունեությամբ հետաքրքրվածության դեպքում զանգահարեք  +374 10 555 209, 093 56 94 53  հեռախոսահամարներով կամ կապ հաստատեք  satenik@sunchild.org  էլ. փոստի միջոցով:

Հիմնադրամի գործունեության և այլ ծրագրերի մասին տեղեկություններ կստանաք` այցելելով www.sunchild.am կայք: