23.04.2014

Մամուլ ի հաղորդագրություն

ԱՄՆ ՄԶԳ-Ն, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ


Գ.ԼՈՒԿԱՇԻՆ, ՀՀ – Ս.թ. ապրիլի 25-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Վիվասել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ազդարարեցին ջրի մատակարարման ծրագրերի մեկնարկը: Նախաձեռնությունը միտված է բարելավելու խմելու ջրի հասանելիությունը Հայաստանի չորս գյուղական համայնքներում` Տավուշի Բերքաբեր գյուղում և Արմավիրի Հայկավան, Արազապ և Լուկաշին գյուղերում: Ծրագրերը կիրականացվեն գործընկերների կողմից 2014 թվականի մարտին ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Լուկաշին գյուղում կայացած միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Վիվասել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC -ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը և համայնքի բնակիչներ: Ջրի մատակարարումը, ճնշումը, արդյունավետությունը և անվտանգությունը մեծ խնդիրներ են չորս համայքներում: Տներում խմելու ջուրը կամ սահմանափակ է` օրական 2-3 ժամ, կամ ընդհանրապես բացակայում է, ինչը ստիպում է բնակիչներին մոտակա աղբյուրից դույլով ջուր կրել: Ջրի ու էներգիայի կորուստը նույնպես տարածված երևույթ է անարդյունավետության, հնացած ենթակառուցվածքների և ջրաչափերի բացակայության պատճառով:Ծրագրերը կանդրադառնան այս խնդիրներին նոր խողովակաշարերի, պոմպերի և ջրամբար կայանների տեղադրման միջոցով, ինչպես նաև ջրային համակարգերում ջրաչափերի տեղադրումով, ինչը կօգնի բարձրացնել ջրի օգտագործման արդյունավետությունը և եկամուտ բերել համայքներին:Ծրագրերն իրականացվելու են ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր ծրագրի» և FPWC-ի կողմից` օժանդակելով չորս գյուղերի մոտ 6,800 բնակչի: Ծրագրերի շրջանակում Վիվասել-ՄՏՍ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել են համապատասխանաբար 70 միլիոն և 51 միլիոն դրամ:

Ապրիլ 25, 2014

Կապ: Արմինե Կարաբեկյանին
akarabekian@usaid.gov
ԱՄՆ - ի Միջազգային զարգացման գործակալության
1 American Avenue
0082 Երեւան, Հայաստան
Հեռախոս: (37410) 464-700