25.04.2014

Մամուլ ի հաղորդագրություն


Ապրիլ ի 26: Ավանդական ծաղկահավաք՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվ իրված հուշահամալ իրումՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմ նադրամ ն արդեն 5-րդ անգամ իր գլ խավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալ իրում կազմակերպում է ավանդական դարձած ծաղկահավաք: Ապրիլ ի 26-ի միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած կամավորները, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ, նոր շունչ կհաղորդեն ապրիլ ի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալ իր բերված հազարավոր ծաղիկների:

Մինչև ծրագրի մեկնարկը՝ 2010 թվականը, շուրջ 2 տոննա ծաղիկ հավաքվում ևայրվում էր որպես աղբ: Այդ խնդրի բնապահպանական լուծում ն ապահովելու նպատակով, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնա-դրամը նախաձեռնել և 2010 թվականից սկսել է իրականացնել ծաղկահավաքի միջոցառումը: Հիմ նադրամի այս նախաձեռնությունը «Երկրի օր» քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմ նական միջոցառում ներից է, որն իրականաց-վում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:

Անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ծաղկաթերթիկ-
ներն առանձնացվում են ցողուններից և օգտագործվում թղթի վերամշակման
համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված
թղթերն օգտագործում է հուշագրեր, շնորհակալագրեր և նամակներ պատրաստելու
նպատակով: Իսկ ցողուններից պատրաստված պարարտախառնուրդը՝ այգիների
մշակման համար:

վերբեռնել