19.05.2014

ԲՊՄՄ Նիդերլանդների կոմիտեն պարգևատրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Հայստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար


Մայիսի 16-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի (IUCN NL) և բնապահպանության ոլորտում իր մշտական գործընկեր Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԲՊՄՄ-ի (IUCN NL)   առաքելությունն ու ծրագրային նպատակները, ինչպես նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով իրականացվողԿովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հայաստանյան ծրագիրըԱյն, ի դեպ, հարավային Կովկասում դեռևս միակ կառավարվող մասնավոր տարածքն է: Նախագծի արդյունավետության մասին են փաստում տարածքի՝ կենսաբազմազանության աճի նկատելի արդյունքները, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների, մասնավորապես` բեզոարյան այծերիքարարծիվների, գառնանգղերի քանակական աճը և Կովկասյան հովազի առկայությունը:

ԲՊՄՄ-ն պահպանվող տարածքների, վտանգված և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների բնապահպանական կարգավիճակը  դասակարգում է միջազգային մակարդակով՝ ամփոփելով ամբողջ աշխարհի գիտական ուսումնասիրությունների  արդյունքները ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Իսկ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդիսանում է ԲՊՄՄ Նիդերլանդների՝ Հայաստանում անդամ երկու կազմակերպություններից մեկը և ծրագրային միակ գործընկերը հարավային Կովկասում:

Հանդիպման վերջում ԲՊՄՄ Նիդերլանդների ազգային կոմիտեի ծրագրերի համակարգող Մարկ Հոխեսլախը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրել է հավաստագրով՝ Հայաստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար: