04.06.2014

Մամուլի հաղորդագրություն


Հունիսի 5-ին, ժամը՝ 12:30-ից մինչև 17:00-ն Երևանի կենդանաբանական այգում տեղի

կունենա «Երևանյան ամառ 2014» Երևանի քաղաքապետարանի եռամսյամիջոցառումների ծրագրի մաս կազմող «Շրջակա միջավայրի պաշտպանության» օրվան նվիրված միջոցառում, որը կիրականացվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահ-պանման հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախա-րարության հետ համատեղ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Միջոցառմանը կմասնակցեն բնապահպանության ոլորտում գործունեություն իրականաց-նող հասարակական և առևտրային կազմակերպությունները, ովքեր կներկայանան իրենց տաղավարներով: Կենդանաբանական այգին բոլոր մասնակից կառույցներին կտրամադրի անվճար տաղավարներ, որոնք տեղադրված կլինեն Կենդանաբանական այգու տարած-քում: Մասնակիցները իրենց տաղավարներում կցուցադրեն և կներկայացնեն իրենց բնա-պահպանական գործունեությունն ու արտադրանքը: Միջոցառման պատվավոր հյուրերի ցանկում են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները:

Օրվա խորհուրդը կլինի «կանաչ», պատասխանատու ապրելակերպի քարոզչությունը մեր մայրաքաղաքում, մեր շրջակա միջավայրում՝ վերականգնվող էներգետիկա, առողջ սնունդ, հեծանիվ՝ ավտոմեքենայի փոխարեն: Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խաղային տաղավարում երեխաների համար կխաղարկվի հեծանիվ, իսկ լավագույն տաղա-վարները կարժանանան ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից տրամադրվող մրցանակի` Կարմիր գրքի:

Օրվա ընթացքում նախատեսվում է նաև մանկական նկարների ցուցահանդես:

Առանձին տաղավարով կներկայացվեն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծերը, որոնք իրականացվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ աջակցությամբ:

 Միջոցառման օրը՝ ժամը 9:30-ից մինչև 17:00-ն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բոլոր այցելուների համար մուտքը Երևանի կենդանաբանական այգի կլինի անվճար: