12.06.2014

Այլընտրանքային էներգիայի ծրագիր


Վերջին մի քանի ամսվա ընթացքում FPWC-ն, համագործակցելով իր հիմնական գործընկեր Վիվասել-ՄՏՍ-ի հետ, Ուրցաձոր գյուղում մեծ աշխատանքներ է կատարում որպես Վերականգնվող էներգիայի նախագծի մասնակից: Վերականգնվող էներգիայի նախագծի նպատակները երկկողմանի են: Նախ՝ ծրագիրն աշխատում է գյուղում վերականգնվող էներգետիկ համակարգեր (արեւային ջերմատաքացուցիչներ, լուսավոլտ) տեղադրելու ուղղությամբ: Այս տեխնոլոգիաներն առաջարկում են ապահով եւ վճարային արդյունավետությամբ օժտված լուծումներ հատկապես հանրային շենքերի համար, ինչպիսիք են մանկապարտեզները կամ փոքր ձեռնարկությունները (oրինակ՝ B&B). Երկրորդ՝ նախագծի շրջանակում ծրագրված են բնապահպանական դասընթացներ տեղական համայնքի անդամների հետ, մասնավորապես՝ իրազեկում վերականգնվող էներգիայի կարեւորության եւ վերականգնվող էներգիայի նախագծերի իրականացման վերաբերյալ:

Ուրցաձոր գյուղում անցկացվում են դասընթացներ՝ երկրագնդի կլիմայական փոփոխությունների, ջերմոցային  էֆեկտի, էներգիայի արդյունավետության բարելավման, վերականգնվող էներգիայի տեսակների վերաբերյալ, անդրադարձ է լինում նաեւ այլ կարեւոր բնապահպանական թեմաների, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը եւ թափոնների վերամշակումը: Դասընթացների արդյունքում մասնակիցները սովորել են, թե ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ իրենց գործողությունները շրջակա միջավայրի վրա:

FPWC-ն խորապես համոզված է, որ բնապահպանական խնդիրների գիտակցումն ու դրանց մասին տեղեկացվածությունը կնպաստեն, որպեսզի այս համայնքներում վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների տեղադրումն արդարացված լինի ու դրական արդյունքներ ունենա:

Դասընթացներն ամբողջականացնելու նպատակով FPWC-ն նաեւ մշակում է գրավոր ուղեցույց՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ: Ուղեցույցը, բացի դասընթացներում ներառված թեմաներից, կընդգրկի նաեւ մի ընդարձակ բաժին՝ նվիրված Հայաստանում վերականգնվող էներգիայի ծրագրերի իրականացմանն ու կիրառմանը:

Ուղեցույցը կբաժանվի նաեւ այլ համայնքների՝ տեղական մարմիններին տրամադրելով հիմք եւ գիտելիքներ՝ վերականգնվող էներգիայի սեփական ծրագրեր նախաձեռնելու: