26.06.2014

Հետաքրքիր փաստեր ծաղկային սարդի մասին (Misumena vatia)


photo by (Barbara Siebert/FPWC)

photo by (Barbara Siebert/FPWC)

Վերջերս այս գեղեցիկ սարդին հաջողվել է լուսանկարահանել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (նկարը` Բարբարա Զիբերթ/FPWC):

Այս հետաքրքիր սարդի տեսակը սնվում է անողնաշարավորներով: Որսին դարանակալում է կա՛մ գետնի, կա՛մ բույսերի (հիմնականում ծաղիկների) վրա նստած: Որպես կանոն որսում է մեծ միջատներ, ճանճեր, թիթեռներ, մորեխներ և հատկապես մեղուներ: Համբերատար սպասում է մինչև որսը կհայտնվի տեսադաշտում, բռնում է վերջինիս և թույնի միջոցով անշարժացնում: Ունի գունափոխվելու, քողարկվելու և միջավայրին հարմարվելու ունակություն: Ի տարբերություն այլ տեսակների` սարդոստայն չի հյուսում, իսկ մետաքսն օգտագործում է սերնդին պաշտպանելու համար:

Զուգավորումից հետո էգը ձվադրում է, տերևով հոգատար ծածկում և մետաքսով պարուրում ապագա սերնդին: Այնուհետև դադարում է սնվել և սկսում հսկել ապագա սերնդին շուրջ երեք շաբաթ: Սերնդի` լույս աշխարհ գալուն պես մայրը սատկում է: