16.07.2014

Գնառաջարկներ ներկայացնելու հրավեր

խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակների մատակարարման համար


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում է (այսուհետ՝ Հրավեր) մասնագիտացված տեղական կազմակերպություններին գնառաջարկներ ներկայացնել՝ Արմավիրի մարզի Լուկաշին, Հայկավան և Արազափ գյուղերի և Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակների մատակարարման նպատակով:

Հրավերին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ տարածքում պետական գրանցում, որակի համապատասխանության սերտիֆիկատ ունեցող, խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակ արտադրող և մոնտաժող բոլոր անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:

Հայտերը պետք է ներկայացվեն կնքված և ստորագրված մինչև 2014թ. հուլիսի 31-ը, ժամը՝ 17:00-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գրասենյակ՝ Մյասնիկյան 20 հասցեով: Ուշացված հայտերը չեն ընդունվի:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել agnesa.karapetyan@fpwc.org էլ. հասցեով կամ զանգահարել (+37410) 585884, 093 219618:

Գնառաջարկներ ներկայացնելու պայմաններն և կարգը