01.08.2014

Equator մրցանակ. «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնը»՝ պատվավոր եզրափակչում


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այս տարի հեղինակավոր Equator մրցանակին էր ներկայացրել «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոն» նախագիծը: Հանձնաժողովի անդամները, դիտարկելով 121 երկրից ներկայացված նախագծերն, այս տարի մրցակցության նշանակալիորեն բարձր որակ արձանագրեցին:

Ի վերջո եզրափակիչ փուլում հայտնվեցին1234  նախագծերից 111-ը, այդ թվում՝ «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոն»-ը:

Թեև Էկո-կրթական կենտրոնը 2014թ. հաղթողների շարքում չէր, եզրափակիչ անցած մասնակցի վկայագիրը կարևոր ձեռքբերում է  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համար, ևս մեկ հավաստում, որ բնության պահպանությանն ու համայնքի կայուն զարգացմանը միտված Հիմնադրամի գործունեությունն իրականացվում է միջազգային չափանիշներին համահունչ ընթացքով:

Equator մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝  ՄԱԿ զարգացման հիմնադրամի կողմից: Մարդու և բնության համար կայուն զարգացման լուծումներ խրախուսող այս նախաձեռնությունը 2002թ.-ից մինչ օրս պարգևատրել է 152 համայնքային կազմակերպության:

2014-թ. Equator-ի մրցանակակիր դարձան 35 նախաձեռնություններ՝ ուղղված բնապահպանության, աղքատության, կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը: