02.08.2014

Գնառաջարկներ ներկայացնելու հրավեր` խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակների մատակարարման համար. Երկրորդ փուլ


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում է (այսուհետ՝ Հրավեր) մասնագիտացված տեղական կազմակերպություններին գնառաջարկներ ներկայացնել՝ Արմավիրի մարզի Լուկաշին, Հայկավան և Արազափ գյուղերի և Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակների մատակարարման նպատակով:

Հրավերին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ տարածքում պետական գրանցում, որակի համապատասխանության սերտիֆիկատ ունեցող, խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային ճնշումային խողովակ արտադրող և մոնտաժող բոլոր անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:

Հայտերը պետք է ներկայացվեն կնքված և ստորագրված մինչև 2014թ. օգոստոսի 6-ը` ժամը 17:00-ը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գրասենյակ՝ Խանջյան 47/1 բն. 14 հասցեով: Ուշացված հայտերը չեն ընդունվի:

Գնառաջարկի մասնակցելու հրավերը հրապարակված է Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի վեբ կայքում` www.fpwc.am ; www.sunchild.org : Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել agnesa.karapetyan@fpwc.org էլ. հասցեով կամ զանգահարել (+37410) 585884, 093 219618:

Գնառաջարկներ ներկայացնելու պայմաններն և կարգը