05.08.2014

Հետաքրքիր փաստեր Սովորական շամփրուկի մասին (Lanius collurio)


Ճնճղուկազգիներին պատկանող այս թռչնակը շատ փոքր է, մարմնի երկարությունն ընդամենը` 16-36սմ: Չնայած փոքրամարմին լինելուն` կարող է որսալ նույնիսկ կրծողների կամ սողունների: Ագրեսիվ է, որսում է բարձրությունից, իսկ անհանգստության պահին պոչն աջուձախ է շարժում: Զոհին շամփուրում է բույսերի փշերին, սուր ճյուղերին, որպեսզի հետագայում հեշտությամբ պատառոտի և պահուստավորի. այստեղից  էլ «շամփրուկ» անվանումը։

Էգը թխսում է տարին միայն մեկ անգամ, սակայն երկուսն էլ մասնակցում են սերնդի խնամքին` հաջորդաբար սնունդ բերելով նորաթուխ ձագերի համար:     

Այս շամփրուկներին հաջողվել է լուսանկարահանել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում`ձագերին կերակրելու պահին: Նման ակնթարթ որսալու համար մի ամբողջ տարի կարող է պահանջվել: 

Լուսանկարները` Մանուկ Մանուկյանի