27.08.2014

Առաջին բուժօգնության դասընթաց Բերդավանում


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում կազմակերպվեց Առաջին բուժօգնության դասընթաց Տավուշի մարզի Բերդավան գյուղի երիտասարդության համար։ Դասընթացն անցկացվեց տեղի մանկապարտեզում, որտեղ որպես «Այլընտրանքային էներգիա» ծրագրի բաղկացուցիչ մաս FPWC-ին կտեղադրի արևային ջրատաքացուցիչ համակարգ։

Սահմանամերձ Բերդավան գյուղը ծրագրում ընդգրկված ՀՀ չորս համայնքներից մեկն է, որտեղ իրականացվում են բնապահպանական դասընթացներ, ինչպես նաև տեղադրվելու են արևային ջեռուցման համակարգեր:

Առաջին օգնության դասընթացը մասնակիցներն տվեց գործնական ու տեսական գիտելիքներ: Դասընթացն իրականացվեց կամավորական հիմունքներով՝ Aid to Armenia կազմակերպության գործող տնօրեն Նինա Ռոմա Աղվանիանի կողմից։ Հայաստանում Aid to Armenia կազմակերպությունն աշխատում է նպաստել առաջին օգնության և արտակարգ իրավիճակների բժշկական ծառայությունների բարելավմանը՝ դասընթացների և սարքավորումների նվիրատվության միջոցով։ Կազմակերպությունը համագործակցում է FPWC-ի հետ՝ իրականացնելով Առաջին օգնության դասընթացներ «Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասնակից բոլոր չորս համայնքներում։

Բերդավանում դասընթացը ներառում էր առաջին օգնություն, տեղեկություններ վնասվածքների և արտակարգ իրավիճակների մասին։ Մասնակիցները սովորեցին, թե ինչ պետք է անել խայթոցների, ջերմային հարվածի և արևահարության դեպքում: Բերդավան գյուղի սահմանային դիրքի պատճառով շտապ բուժօգնությունը սահմանափակ է և մոտակայքում չկա ոչ մի հիվանդանոց։ Հետևաբար, համապատասխան առաջին օգնության ուսուցումը և արտակարգ իրավիճակների հետ կապված գիտելիքները համայնքների բնակիչների համար կենսական կարևորություն ունեն։