13.09.2014

Մամուլի հաղորդագրություն


Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ընդառաջելով բազմաթիվ այցելուների խնդրանքներին, սեպտեմբերի   14-ին`   ժամը   12:00-17:00   այս   տարի   երկրորդ   անգամ   կիրականացնեն «Պաղպաղակի օր» միջոցառումը:

 Օրվա պաղպաղակը կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ: Պաղպաղակը կվաճառվի ընդամենը 50 դրամով: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղորդվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:

Փոքրիկ այցելուներին հագեցած ծրագիր է սպասվում. կենդանիների ցուցադրական կերակրումներ, զվարճալի ու ինտելեկտուալ խաղեր, հեծանիվի խաղարկություն:

Երևանի կենդանաբանական այգու տաղավարում կներկայացվի «Զու» մանկական ամսագրի նոր համարը, կենդանիների խնամակալության ծրագիրը: Համահայկական նկարչական մրցույթի համակարգող թիմը կպատմի մրցույթին մասնակցության պայմանների, հոկտեմբերի 4-ին անցկացվելիք Նկարչական օրվա մասին:

Սեպտեմբերի 14-ին Կենդանաբանական այգում մինչև տասնվեց տարեկան այցելուների համար մուտքը կլինի անվճար: