16.09.2014

Երևանի կենդանաբանական այգում 2-րդ անգամ «Պաղպաղակի օր» իրականացվեց


Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն, (FPWC) ընդառաջելով բազմաթիվ այցելուների խնդրանքներին, սեպտեմբերի 14-ի  այս տարի երկրորդ անգամ իրականացրեցին «Պաղպաղակի օր» ամենամյա միջոցառումը` հյուրընկալելով շուրջ 5000 այցելու: Մինչև 16 տարեկանների համար մուտքը կենդանաբանական այգի անվճար էր:  

Օրվա պաղպաղակը տրամադրել էր Աշտարակ Կաթ ՓԲԸ: Պաղպաղակը խորհրդանշական գնով էր վաճառվում՝ 50 դրամ, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվեց Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը: Այգու տարածքում ողջ օրվա ընթացքում միջոցառումներ էին անցկացվում. կենդանիների ցուցադրական կերակրումներ, ծաղրածուներ, երաժշտություն, զվարճալի ու ինտելեկտուալ խաղեր, նվերների խաղարկություն: Օրվա գլխավոր մրցանակին՝ հեծանիվի արժանացավ 9-ամյա Ֆելետա Մինասյանը:

Առանձին տաղավարներով ներկայացված էին Երևանի կենդանաբանական այգու «Զու» մանկական ամսագիրը, կենդանիների խնամակալության ծրագիրը, 7-րդ Համահայկական նկարչական մրցույթը: