02.10.2014

7-րդ Համահայկական նկարչական մրցույթ և Նկարչական օր


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` Երևանի կենդանաբանական այգու և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ այս տարի յոթերորդ անգամ նախաձեռնում և իրականացնում է ամենամյա Համահայկական նկարչական մրցույթ նախագիծը: 

Համահայկական նկարչական մրցույթի առանձնահատուկ մաս է «Նկարչական oր» ամենամյա միջոցառումը: Հոկտեմբերի 25-ին Երևանի կենդանաբանական այգին մեկ օրով կվերածվի բացօթյա հսկայական նկարչական արվեստանոցի: Մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացված լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն Երևանի կենդանաբանական այգի՝ նկարելու և իրենց աշխատանքները հանրությանը ներկայացնելու:

Մրցույթի հաղթողները կընտրվեն ժյուրիի կողմից՝  ըստ տարիքային խմբերի: Միջոցառման արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ամենամյա հաշվետու միջոցառման ժամանակ: Լավագույն նկարիչներին կշնորհվեն մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ և այլն: Կլինեն նաև հատուկ մրցանակներ՝ տրամադրված 7-րդ Համահայկական նկարչական մրցույթ նախագծի գործընկեր կառույցների կողմից: 

Յոթերորդ Համահայկական նկարչական մրցույթի թեմաներ

  1. Մի արջի պատմություն (պատկերապատում)
  2. Եթե թևեր ունենայի. Հայաստանի թռչունները
  3. Երևանի կենդանաբանական այգի  2025
  4. Պաշտպանի՛ր օզոնային շերտը, քանի որ այն քեզ է պաշտպանում

Մրցույթը բաց է Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող 5-16 տարեկան մանուկների ու պատանիների համար: 7-րդ Համահայկական նկարչական մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը

Նկարները բեռնելու և հավելյալ մանրամասների համար այցելեք paintingday.sunchild.org, գրեք paintingday@sunchild.org  հասցեին կամ զանգահարեք (010) 555 209.