01.12.2014

Ապրող ծառ. Ամանորը դիմավորեք կենդանի՛ խորհրդանիշով


Անտառից բերված խեժաբույր եղևնին Ամանորին առանձնահատուկ շունչ է հաղորդում: Բայց… որքա՞ն է կտրված եղևնու կյանքը. տոնական օրերը զարդարելով, դրա մշտականաչը կորչելու է, ու ծառը կհայտնվի աղբանոցում՝ հազարավոր իրպեսների կողքին: Մինչդեռ հնարավոր է տոները զարդարել կենդանի խորհրդանիշով՝ առանց բնությանն անդառնալի վնաս հասցնելու: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադամը և Երևանի կենդանաբանական այգին առաջարկում են գնել կամ վարձակալել Ապրող ծառ՝ եղևնի կամ սոճի, որի արմատները հողում են:

Ամեն տարի Ամանորի շրջանում անտառները նոսրանում են՝ կորցնելով հազարավոր ծառեր: Ապօրինի ծառահատումների պատճառով Հայաստանում վերջին տասնամյակում ամբողջ անտառներ են անհետացել: Այս տարի կարելի է նպաստել Հայաստանի անտառների պահպանությանը՝ տարեմուտի տոների համար ընտրելով ապրող տոնածառ, որը հետո հնարավոր է տնկել բակում կամ այգում:

Այցելեք Երևանի կենդանաբանական այգի և ընտրեք ձեր Ապրող ծառը: Այս նախագծից ստացված ողջ եկամուտը կուղղվի կենդանաբանական այգու կենդանիների կենսապայմանների բարելավմանը:

Վարձակալություն՝ 30,000 դրամ
Վաճառք՝ 35,000 դրամ
Անվճար առաքում Երևանում:

Ապրող ծառ գնելիս կամ վարձակալելիս կստանաք նաև տեղեկատվական թերթոն՝ ծառի ճիշտ խնամքի վերաբերյալ մանրամասներով: Վարձակալված ծառերը վերադարձի ենթակա են 2015թ. հունվարի 15-ից հետո: 

Հավելյալ տեղեկատվության և պատվերների համար զանգահարեք՝ 093-689-883, 010- 562-362 հեռախոսահամարներով, գրեք info@yerevanzoo.am էլ.հասցեին կամ այցելեք Երևանի կենդանաբանական այգի: