28.11.2014

7-րդ Համահայկական նկարչական մրցույթի վերջնաժամկետը երկարաձգվել է սփյուռքի համար


Համահայկական նկարչական 7-րդ մրցույթի վերջնաժամկետը Հայաստանից դուրս բնակվող երեխաների ու պատանիների համար երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը: Այս նախաձեռնության նպատակն է խրախուսել հայազգի նոր սերնդին ճանաչել իրենց հայրենիքի բնապահպանական խնդիրները և օգնել հաղթահարել դրանք:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա Համահայկական նկարչական մրցույթը հնարավորություն է տալիս 5-16 տարեկան երեխաներին ներկայացնել բնությանն ու բնապահպանությանն առնչվող իրենց նկարները տարբեր անվանարգերում: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն FPWC-ի ամփոփիչ միջոցառման ընթացքում՝ 2015թ. փետրվարի 27-ին: Լավագույն աշխատանքները ոչ միայն կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով, այլև կցուցադրվեն Երևանի տարբեր հանրային վայրերում:

7-րդ Համահայկական նկարչական մրցույթի թեմաներն են.

1. Մի արջի պատմություն (պատկերապատում)
2. Եթե թևեր ունենայի. Հայաստանի թռչունները
3. Երևանի կենդանաբանական այգի 2025
4. Պաշտպանի՛ր օզոնային շերտը, քանի որ այն քեզ է պաշտպանում

Նկարները բեռնելու և հավելյալ մանրամասների համար այցելեք.  paintingday.sunchild.org, գրեք paintingday@sunchild.org  հասցեին կամ զանգահարեք (010) 555-209.