Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «կանաչ նոտա» է ավելացնում Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան տոնին


18.06.2010

Ամեն տարի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հյուրեր է հրավիրում՟ տոնելու թագուհու ծննդյան օրը՟ Մեծ Բրիտանիայի ազգային տոնը: Այս տարի հրավիրված հյուրերը կշնորհավորեն թագուհուն Սիրահարների այգու կանաչ ծառերի հովանու ներքո: Բրիտանական դեսպանատունը հրավիրել է նաեւ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներին՟ միանալ այս միջոցառմանը եւ «կանաչ նոտա» ավելացնել երեկոյին:
 
Հիմնադրամը հատուկ կանաչ ծրագիր է պատրաստել, որը բաղկացած է Հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների կողմից իրականացված մի շարք նախագծերի նմուշներից: Ծրագրում ներկայացված են ջրի թեմայով մանկական լուսանկարների ցուցահանդեսը, ինչպես նաեւ թափոններից պատրաստված հսկայական կենդանու տպավորիչ մի արձան եւ կենդանակերպ գունավոր հագուստներ: Ծրագրում ընդգրկված են նաեւ«Արեւորդի» էկո-ակումբների պատանի անդամներից ոմանք: Իրենց ձեռքերով պատրաստված կենդանակերպ զգեստներ կրող երեխաները կխոսեն հյուրերի հետ բնապահպանական վարքագծի եւ փոքր, բայց կարեւոր այն բաների մասին, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է անել ամեն օր՟ մեր բնությունը փրկելու համար: Բացի այդ, երեխաները բոլոր հյուրերին կառաջարկեն փոխանակել իրենց հրավիրատոմսերը վերամշակված թղթից պատրաստված, չորացրած ծաղիկների թերթիկներով եւ տարբեր սերմերով զարդարված գեղեցիկ քարտի հետ:

Այս կանաչ ծրագրով Մեծ Բրիտանիայի դեսպանատունը եւ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակում են իրենց համագործակցությունը բնապահպանական ոլորտում, որը հաջողությամբ սկսվել է 2009թ. «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի ժամանակ «Հիմարների դարը» բրիտանական հայտնի վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ: