Ծառատունկի պատրաստումներ Եռաբլուրում, ապրիլի 2


06.04.2011

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 2011-ի Երկրի Օրվան նվիրված քարոզարշավը սկսվում է ապրիլին: Գլխավոր միջոցառումը նախատեսված է Մայիսի 8-ին.  Եռաբլուրում հանդիսավոր արարողության շրջանակներում կտնկվի է 500 ծառ` ի նվիրումն Շուշիի ազատագրման 19 ամյակի: Ներկայումս, ծառատունկի համար նախատեսված վայրում իրականացվում են մաքրման և աղբահավաքի աշխատանքներ:  Այս գործընթացին մասնակցում են Էկո ակումբների սաները,  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի անձնակազմը և կամավորների մի հոծ զանգված, որի հիմնական մասը ներկայացված է Երևանի Պետական Համալսարանի  ուսանողների կողմից: Միահամուռ ուժերով իրականացվող աշխատանքները սկսվել են Մարտի 12-ին և կրում են պարբերական բնույթ: 

Կամավորներին աջակցում է VivaCell-MTS-ը-, որը հոգացել է տրանսպորտային միջոցի խնդիրը` կամավորների տեղափոխության համար:

Loading the player...