Համայկական նկարչական օրվա մասին


16.04.2011

Համահայկական նկարչական օրվա հիմնական նպատակն է Հայաստանի, ինչպես նաև սփյուռքի երիտասարդներին համախմբել մեծ նկարչական մրցույթի շուրջ` նվիրված բնապահպանությանը: Միաժամանակ Համահայկական նկարչական օրը միջոցառում է, որ փորձում է քաջալերել և համախմբել աշխարհի հայ երիտասարդներին իրենց ձայնը բարձրացնելու հայրենի երկրի բնության պահպանության համար:

Համահայկական Նկարչական մրցույթ 

Համահայկական նկարչական մրցույթի երիտասարդ հաղթողները միշտ ընտրվում են անկախ ժյուրիի կողմից, ինչպես նաև ինտերնետային բաց քվեարկության միջոցով` ըստ տարիքային խմբերի: Նախագծի համաձայն` Երևանի Սիրահարների Այգում կտեղադրվեն սեղաններ, որոնց վրա մասնակից երեխաները կնկարեն իրենց` նախօրոք ներկայացված և ընտրված նկարները: Այս տարի նախատեսվում է սեղանների տրամադրման համար դիմել ոչ միայն Երևանի կրթօջախներին, այլև Հայաստանում գործող կազմակերպություններին, մասնավորապես` միջազգային կառույցներին, դեսպանություններին: Սեղանները, ինչպես անցյալ տարի, նախապես կբարեկարգվեն, կսպիտակեցվեն և Նկարչական Օրվանից հետո, արդեն պատկերազարդված վիճակում, կվերադարձվեն սեփականատեր կազմակերպություններին, կրթօջախներին: Իսկ սփյուռքի հայկական կենտրոններից մասնակից երեխաների նկարները կներկայացվեն էլեկտրոնային փոստով և նկարչական օրվա ընթացքում կցուցադրվեն առանձին ցուցահանդեսով: 

Նկարչական օրվան հատուկ է այն, որ երիտասարդ նկարիչները այս հատուկ օրը ոչ միայն նկարում են թղթի վրա, այլև զարդարում են հարյուրավոր փայտե սեղաններ, որոնք բերված են մանկապարտեզներից, դպրոցներից ու մանկատներից: Միջոցառումից հետո սեղանները հետ են վերադարձվում կրթօջախներ:

Արդեն ավանդույթ դարձած նկարչական օրը կազմակերպվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և իր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից:
 

Loading the player...