FPWC-ի Կանաչ ավտոբուսը Երեւանի կենդանաբանական այգում


11.05.2011

Մայիսի 9-ին Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) Կանաչ ավտոբուսը տեղակայված էր Երեւանի կենդանաբանական այգու տարածքում հստակ կրթական նպատակով`խթանել կենսաբազմազանության եւ շրջակա միջավայրի պահպանման մասին գիտելիքներն ու իրազեկությունը: Բնապահպանական նկարներով զարդարված Կանաչ Ավտոբուսը հագեցած էր երեխաների համար նախատեսված բնապահպանական գրքերով, պաստառներով եւ ամսագրերով:

Կանաչ ավտոբուսի անձնակազմը հրավիրում էր Երեւանի կենդանաբանական այգու երիտասարդ այցելուներին մասնակցելու կենդանիներին նվիրված խաղին եւ ստուգելու իրենց գիտելիքները վայրի բնության մասին: Խաղը բաղկացած էր 30 հարցից եւ 4 հնարավոր պատասխաններից յուրաքանչյուր հարցի համար: Խաղի արդյունքները ցույց տվեցին, թե որքան են երիտասարդ մասնակիցները տեղյակ կենդանիների մասին, ինչպիսիք են` հայկական մուֆլոնը, փիղը, գայլը, վագրը եւ վայրի թագավորություն այլ բնակիչները: Բազմազան հարցերը, դժվար եւ հեշտ, ընդգրկում էին ամեն ինչ` էնդեմիկ կենդանիներից սկսած մինչեւ թռչունները, սողունները եւ ձկները: Խաղն այնքան ոգեշնչող էր, որ այն գրավել էր ոչ միայն երեխաների, այլ նաեւ ծնողների ուշադրությունը:

Ապագայում FPWC-ի Կանաչ Ավտոբուսը կանոնավոր կերպով կայցելի Երեւանի կենդանաբանական այգին` բոլոր երիտասարդ այցելուներին բնապահպանական կրթություն տրամադրելու նպատակով: