Կենդանիների դիմակահանդես-շքերթ


30.10.2012

Արդեն 3-րդ անգամ FPWC- ն կազմակերպել էր Կեդանիների Դիմակահանդես-շքերթ Երեւանում: Կրիաներ, ձկներ, արջուկներ եւ շատ այլ կենդանատեսակներ գրավել էին քաղաքի կենտրոնը՝ ի պաշտպանություն բնության ու շրջակա միջավայրի: Դիմակահանդես-շքերթը գլխավորում էր Գերմանական Կոնֆուսաո խումբը: Դիմակահանդես-շքերթի կուլմինացիան տեղի ունեցավ Կենդանաբանական այգում, որտեղ հարյուրավոր երեխաներ կենդանիների դիմակներով ու զգեստներով պարում էին Կոնֆուսաո խմբի ուրախ հնչյունների ներքո:

Loading the player...