Տեսախցիկ-թակարդները տեղադրված են FPWC «Կովկասյան կենսաբազամազանության ապաստարան»-ում


16.11.2012

2012թ-ի աշնան առաջին կեսին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական թիմը 3 տեսախցիկ-թակարդներ տեղադրեց «Կովկասյան կենսաբազամազանության ապաստարան»-ում: Տեսախցիկները ֆինանսավորված են World Լand Trust (WLT) բնապահպանական կազմակերպության կողմից, և օգնում են տարածքում վայրի բնության մոնիթորինգի գործընթացին: Բոլոր տեսախցիկները տեղադրված են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կոմից վարձակալված տարածքում, որին իր օժանդակությունն է ցուցաբերել ԲՊՄՄ-ի նիդերլանդական կոմիտեն: Տվյալ տեսանյութերում հիմնականում Բեզոարյան այծեր (Capra aegagrus aegagrus) են երևում, որոնք ըստ ԲՊՄՄ-ի դասակարգման հանդիսանում են խոցելի տեսակ: Անցյալ երկու տարիների ընթացքում այս հազվադեպ տեսակի առկայությունը զգալիորեն վերականգնվել է «Կովկասյան կենսաբազամազանության ապաստարան»-ում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական դիտորդները կանոնավոր կերպով հսկում են տարածքը՝ այսպիսով կանխելով  որսագողությունը և այլ մարդկային վտանգավոր գործունեությունը տարածքում: Այս ռազմավարության հաջողության վկայությունն են տարածքում տեղադրված տեսախցիկ-թակարդների առաջին տեսանյութերը:

Loading the player...

Loading the player...

Loading the player...