Գիշատիչ թռչունների կերակրում «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում»


28.02.2013

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի պահպանվող տարածքներում տարածքի հսկիչները ժամանակ առ ժամանակ անգղերի կերակրումներ են կազմակերպում: Կերակրումները հիմնականում իրականացվում են հարակից գյուղերում անկում ապրած կենդանիների մսով: Տեղի բնակիչներն, ովքեր տեղյակ են ծրագրին, տեղեկացնում են ծրագրի աշխատակիցներին խոշոր սմբակավորների անկման մասին, որն էլ իր տեղն է գտնում բնության սննդային շղթայի բնականոն շրջանառության մեջ: Եթե չկա անկում ապրած կենդանի, ապա ձեռք են բերվում ծեր կենդանիներ, ավանակներ, ցլեր` մատչելի գնով, միևնույն ժամանակ ստեղծելով հավելյալ եկամուտի աղբյուր տեղի բնակիչների համար: Պահպանվող տարածքում նախատեսված է կերակրման տարածք, որտեղ աշխատակիցները տեղադրում են լեշը անգղերի սնման համար: Հինգ տարբեր հազվագյուտ թռչնատեսակներ են նկատվել դիտորդների կողմից՝ Գառնանգղ, Սև անգղ, Սպիտակագլուխ անգղ, Քարարծիվ և Սև ագռավ: Տեղանքում տեղակայված թակարդ-տեսախցիկը նույնպես գրանցել է այս թռչունների առկայությունը տարածքում:

Ստորև ներկայացնում ենք գրանցված տեսանյութերը:

Loading the player...


Loading the player...


Loading the player...


Loading the player...