Սպիտակագլուխ անգղն ու Գառնագղը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում


24.04.2013

Սպիտակագլուխ  անգղն ու Գառնագղը  սակավաթիվ, վտանգված թռչնատեսակներ են, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում “Least Concern” կարգավիճակով՝ վերջինիս չափորոշիչներով գնահատվելով որպես “Խոցելի” : Ըստ ՀՀ Կարմիր գրքի Հայաստանի տարածքում պահպանվել է Սպիտակագլուխ անգղի 35-40 և Գանռնագղի 8-10 բնադրող զույգեր: Տեսակի վտանգման գործոններից են թունաքիմիկատների օգտագործումը,  ապօրինի որսը, թակարդորսիչները, ինչպես նաև սննդի բացակայությունը: Ըստ Կարմիր գրքի տվյալների՝ Սպիտակագլուխ անգղի 5 զույգ բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում, որոնցից մի քանի զույգն արդեն նկատվել է  ԿԿԱ տարածքում և 1 բնադրող Գառնանգղի զույգ, որը ևս նկատվել է ԿԿԱ տարածքում:  Այս հազվագյուտ թռչնատեսակների տարածքում հայտնվելը արդյունք է տարածքի նկատմամբ խիստ վերահսկողության, սննդի առկայության և հանգիստ ու անվտանգ կենսամիջավայրի ապահովման, ինչն առավել քան կարևոր է, քանի որ այս երկու թռչնատեսակները ձվադրում են տարեկան ընդամենը մեկ անգամ : 

Loading the player...