Սև անգղերը «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում»


22.08.2013

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքներում պարբերաբար կազմակերպվում են գիշատիչ թռչունների կերակրումներ, որոնք հիմնականում իրականացվում են տեղացի բնակիչներից ձեռք բերված  կենդանիների մսով: Անկում ապրած կենդանիների բացակայության դեպքում հարակից գյուղերից մատչելի գնով ձեռք են բերվում ավանակների կամ ցլերի միս՝ միևնույն ժամանակ վերջիններիս համար ապահովելով հավելյալ եկամուտ: Լեշն հետագայում տեղադրվում է այն տարածքներում, որտեղ թռչունները հավաքվում են սնունդ հայթայթելու համար: Ստորև կարող եք տեսնել երկու Սև անգղի, որոնք  հազվագյուտ, նկատելիորեն  կրճատվող թվաքանակով թռչնատեսակներ են՝ ընդգրկված ԲՊՄՄ Կարմիր ցուցակում “Near Threatened”  կարգավիճակով և Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում: Ըստ վերջինիս տվյալների՝ Սև անգղերի թվաքանակը չի գերազանցում 50 բնադրող զույգը, որից երկուսն ակնհայտորեն ընտրել են ԿԿԱ տարածքը որպես իրենց բնակավայր:

Loading the player...