Հոկտեմբերի 27-ին վերջապես երկար սպասված Կենդանիների դիմակահանդես-շքերթը վայրի բնության շնչով լցրեց երևանյան փողոցները:


27.10.2013

Ժամը 16:00-ին կենդանիների հետաքրքրաշարժ հագուստներով 500 երեխաներ և պատանիներ անհամբերությամբ սպասում էին Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Հյուսիսային պողոտա երթուղով շքերթի մեկնարկին: Հատուկ հագուստներով խմբերի հետ շարքում իրենց տեղն էին գտել նաև մասնակից նվագախմբերը:

Արդեն 4-րդ անգամ իրականացվող դիմակահանդես-շքերթին մասնակցում էին Երևանի և Հայաստանի 6 մարզերի (Արմավիր, Գեղարքունիք, Արարատ, Տավուշ, Կոտայք, Լոռի) շուրջ 500 պատանիներ, ովքեր թափոններից պատրաստված կենդանիների դիմակներով և զգեստներով շքերթով անցան Երևանի փողոցներով` մայրաքաղաքը լցնելով վայրի բնության շնչով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս երթը գլխավորում էր Գերմանիայի Բրեմեն քաղաքից ժամանած «Կոնֆուսաո» խումբը:

Անցորդները, հատկապես փոքրիկները, հիացմունքով էին նայում ամենատարբեր նյութերից պատրաստված փայլուն հագուստներին: Վերջին շաբաթների ընթացքում դիմակահանդեսի բոլոր մասնակիցները շատ էին աշխատել, որ իրենց կողմից ներկայացվող կենդանիների հագուստը լինի ամենահետաքրքիրը:

Այս տարի ևս շքերթը գլխավորում էին Գերմանիայի Բրեմեն քաղաքից ժամանած <<Կոնֆուսաո>> խումբը: Այս տարի խմբի  վեց անդամները, որոնք առյուծանման զգեստներ էին կրում, սամբայի աշխույժ ռիթմերով ոգևորեցին մասնակից երեխաներին և անցորնդներին: Միջոցառումն անավարտվեց <<Կոնֆուսաո>>-ի և մյուս մասնակից խմբերի համերգով: Հարյուրավոր երեխաներ գրավվել էին հյուսիսային պողոտան ու պարում էին հայկական անվանդական դհոլի, սամբայի ու նվագախմբերի երաժշտության խառնուրդի տակ: Նրանք բոլորը մի գաղափար էին տարածում, այն է << Բոլոր կենդանիներն ունեն իրենց ապրելու իրավունքը ` սկսած փոքր բզեզներից, վերջածրած ամենամեծ գիշատիչներով>> :

Flash is required!