Տեսախցիկներն այս անգամ տեսագրել են լուսանի ամբողջական տեսապատկերը


27.11.2013

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տեսախցիկներն այս անգամ տեսագրել են լուսանի ամբողջական տեսապատկերը: Տեսագրությունը նկարահանվել է գիշերը, քանի որ լուսանները հիմնականում գիշերային կյանք են վարում`  որսի ակնկալիքով (նապաստակ, այլ փոքր կաթնասուններ): Մասնագետները կարծում են, որ տեսագրված լուսանը Անդրկովկասյան լուսան է (Lynx lynx dinniki): Թեև կենդանին պաշտպանվում է Բեռնի կոնվենցիայով, այնումենայնիվ կենսամիջավայրի ոչնչացումը, որսի վերացումն ու թանկարժեք մորթու ապօրինի որսը կենդանու գոյության հիմնական սպառնալիքներ են:

Loading the player...