Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան-ի տեսախցիկներն այս անգամ տեսագրեցին Կովկասյան հովազին ամբողջությամբ


13.12.2013

2013թ. նոյեմբերի 8: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տեսախցիկներն այս անգամ տեսագրեցին Կովկասյան հովազին ամբողջությամբ, որի գոյության նախանշաններն առկա էին դեռ 2012թ.-ից: Տեսագրությունից պարզ է  դառնում, որ հովազը կորցրել է աջ ետին ոտքը: Չնայած վերքն ամբողջությամբ ապաքինված է, և կենդանին  ակնհայտորեն կարողացել է գոյատևել ու որս հայթայթել, FPWC-ն այնուամենայնիվ խորհրդակցեց տեղական և միջազգային կազմակերպությունների համապատասխան մասնագետների հետ: Այս գործընթացում ներգրավվեցին մի շարք միջազգային հեղինակավոր փորձագետներ, որոնց թվում Լինդա Կերլին («Սիբիրյան վագր» ծրագրի ղեկավար/Լոնդոնի կենդանաբանական միություն), Ալեքս Սլիվան (Եվրոպական կենդանաբանական այգիների  կատվազգիների գծով խմբի նախագահ) և Լյուկ Հանթերը ('Պանտերա'' ընկերության նախագահ): Մասնագետները միակարծիք էին. հովազը կարող է ապրել բնության մեջ, ավելին` հաշվի առնելով էգ հովազին հանդիպելու հնարավորությունը, այն պետք է շարունակի ապրել ու բազմանալ ազատ պայմաններում: