Մոխրագույն կաքավները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում


05.02.2014

Այս տեսանյութը  նկարահանվել է վերջերս Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում: Այս անգամ տեսախցիկներն արձանագրել են մոխրագույն  կաքավների, որոնք գրանցված են ԲՊՄՄ Կարմիր ցուցակում <<Քիչ վտանգված>> կարգավիճակով: Հետաքրքիրն այն է, որ այս թռչունները երբեևէ չեն չվում, իսկ վտանգ զգալու դեպքում ավելի շուտ վազում են, քան թռչում:  Ակնհայտ է,  որ մոխրագույն կաքավները ևս ընտրել են Կովկասյան կենսաբազմազանության տարածքը որպես իրենց ապաստարան: