Գնառաջարկներ ներկայացնելու հրավեր – ջրի մղման համակարգի մատակարարման համար


08.08.2014 11:03 Age: 3 տարի

Հարգելի գործընկեր,

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում է(այսուհետ՝ Հրավեր) մասնագիտացված տեղական կազմակերպություններին գնառաջարկներ ներկայացնել՝ Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում խմելու ջրի մղման համակարգի մատակարարման նպատակով:

Հրավերին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ տարածքում պետական գրանցում, խմելու ջրի մղման համակարգեր արտադրող կամ ներմուծող եւ տեղադրող բոլոր անհատ ձեռնարկատերերըեւ իրավաբանական անձինք:

Հայտերը պետք է ներկայացվեն կնքված եւ ստորագրված մինչեւ 2014թ. օգոստոսի 11-ը` ժամը 17:00-ը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գրասենյակ՝ Մյասնիկյան 20 հասցեով: Ուշացված հայտերը չեն ընդունվի:

Գնառաջարկի մասնակցելու հրավերը հրապարակված է Վայրի բնության եւ մշակութային

արժեքների հիմնադրամի վեբ կայքերում` www.fpwc.am; www.sunchild.org: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել agnesa.karapetyan@fpwc.org էլ. հասցեով կամ զանգահարել (+37410) 585884, 093 219618:

Մենք ակնկալում ենք Ձեր մասնակցությունը սույն գնառաջարկի հարցմանը:

Գնառաջարկներ ներկայացնելու պայմաններն եւ կարգը