2024-05-01

Կենդանիների դիմակահանդես - շքերթ

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Կենդանիների դիմակահանդես-շքերթը»․ գունագեղ ու տպավորիչ քայլերթ Երևանի կենտրոնական փողոցներով՝ վերամշակված թափոններից պատարստված տարբեր վտանգված կենդանիներ մարմնավորող հագուստներով։

Երիտասարդների շրջանում մտածողություն զարգացնելով կենսաբազմազանությանն առնչվող արդիական խնդիրների վերաբերյալ՝ միջոցառումը նաև նպատակ է հետապնդում նրանց շրջանում գործնական հմտություններ ձևավորել թափոնների կառավարման և թափոնին «երկրորդ կյանք» տալու համատեքստում։

«Կենդանիների դիմակահանդես-շքերթը» տեղի կունենա 2024 թվականի մայիսի 26-ին, մեկնարկը՝ 13:30 Երևանի Ստեփան Շահումյանի հրապարակից։

Շքերթին մասնակցելու համար պետք է.

·       Մասնակիցները թափոններից (թուղթ, գործվածք, պլաստիկ, մետաղ և այլն)  ստեղծեն տարբեր վտանգված կենդանատեսակների և/կամ բուսատեսակների գրավիչ հանդերձանքներ ու դիմակներ:

·       Պատրաստեն կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ գունազարդ ցուցանակներ:

·       Ցուցանակի վրա նշված լինի թիմի անվանումը, մարզը, հաստատության անունը, եթե հաստատություն եք ներկայացնում:

·       Ցուցանակի վրա նշված լինի թեմային համապատասխան կարգախոս:

·       Ցուցանակ(ներ)ի վրա գրված բնապահպանական, ինքնատիպ կարգախոսով և իրենց պատրաստած կերպարներով, ստեղծարար գաղափարներով մայիսի 26-ին մասնակիցները կքայլեն Երևանի կենտրոնական փողոցներով:

·       Թիմը լինի տարբերակելի, բոլոր մասնակիցները ունենան որպես միասնական թիմ ճանաչելիություն (Կարելի է մեկ կամ մի քանի թիմով ներկայանալ):

·       Թիմերի ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն շքերթի ներսում մասնակիցների համար և պահեն հսկողության տակ (զուգահեռ ոստիկանները ուղեկցելու են շքերթի մասնակիցներին):

 Կարևոր է.

·       Ուղերձ- Ինչ ուղերձ է հղում թիմը, որքանով է դիպուկ և համապատասխան տեսակի, կենսաբազմազանության պահպանմանը:

·       Ստեղծագործականություն- Որքանով է ստեղծագործական, տարբերվող, ինքնատիպ և յուրօրինակ կատարված աշխատանքը:

·       Վերամշակման ստեղծագործականություն- Օգտագործված նյութերի օգտագործման ստեղծագործական եղանակը, մոտեցումը:

·       Օգտագործված նյութեր- Որքանով են օգտագործվել թափոններ և ոչ թե առաջնային արտադրանքի նյութեր:

·       Կատարված աշխատանքի բարդություն- ինչպես են օգտագործել նյութերը, որքանով է աշատատար եղել, հնարամիտ և այլն:

·       Ներկայանալիություն- Որքանով է թիմային աշխատանքը գրավիչ, թիմը կազմակերպված, ինչպես է ներկայացնում բույսը կամ կենդանուն, կարողանում է արդյոք գրավել շրջապատի ուշադրությունը:

·       Կարգախոս- Ինչ ստեղծագործականություն ունի կարգախոսը, որքանով է համահունչ կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական, եզակի, դիպուկ, ինքնատիպ և այլն:

Մասնակցության համար լրացնել հետևյալ ձևաթերթը

https://forms.gle/39U9hRtQ4Zvd65fT8

Վերջնաժամկետը՝ մայիսի 10:

 

Միջոցառման օրակարգը՝ 

13:00 – մասնակիցները կհավաքվեն վայրը և ժամը՝ Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․Շահումյանի արձանի մոտ:

13:30 - շքերթի երթուղու մեկնարկ․ Ս․Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․Շահումյանի պուրակ, քայլելով դեպի Հանրապետության հրապարակ։

13:40 - Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ, ապա կքայլի դեպի Ամիրյան փողոց։

14:10 - Ամիրյան փողոցով քայլելով շքերթը կուղևորվի դեպի Մաշտոցի պողոտա՝ քայլելով դեպի Միսակ Մանուշյանի անվան պուրակ։

14:50 - Միսակ Մանուշյանի անվան պուրակը կլինի վերջին կանգառը։

15:00 – Հեմերգային ելույթ

 

16:00 – Միջոցառման ավարտ

 

Հարցերի դեպքում կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝

+37455228998 կամ +37410585884

 

Կամ գրեք նամակ` event@sunchild.am էլ․հասցեին։

Subscribe