«Կենդանիների դիմակահանդես-շքերթը» տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 28-ին։
Հրավիրում ենք բոլոր պատանիներին և երիտասարդներին մասնակցելու Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում իրականացվող Կենդանիների դիմակահանդես-շքերթին:
Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթը»․ գունեղ ու տպավորիչ քայլերթ Երևանի կենտրոնական փողոցներով։ Մասնակիցները ներկայացնելու են վտանգված կենդանիներին մարմնավորող հագուստներ, որոնք պատրաստված կլինեն վերամշակված թափոններից։
Շքերթին մասնակցելու համար պետք է․
- Մասնակիցները թափոններից (թուղթ, գործվածք, պլաստիկ, մետաղ և այլն) ստեղծեն տարբեր վտանգված կենդանատեսակների և/կամ բուսատեսակների գրավիչ հանդերձանքներ ու դիմակներ:
- Պատրաստեն կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ գունազարդ ցուցանակներ:
- Ցուցանակի վրա նշված լինի թիմի անվանումը, մարզը, հաստատության անունը, եթե հաստատություն եք ներկայացնում:
- Ցուցանակ(ներ)ի վրա գրված բնապահպանական, ինքնատիպ կարգախոսով և իրենց պատրաստած կերպարներով, ստեղծարար գաղափարներով սեպտեմբերի 28-ին մասնակիցները կքայլեն Երևանի կենտրոնական փողոցներով:
- Թիմը լինի տարբերակելի, բոլոր մասնակիցները ունենան որպես միասնական թիմ ճանաչելիություն (Կարելի է մեկ կամ մի քանի թիմով ներկայանալ):
- Թիմերի ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն շքերթի ներսում մասնակիցների համար և պահեն հսկողության տակ (զուգահեռ ոստիկանները ուղեկցելու են շքերթի մասնակիցներին):
Կարևոր է․
- Ուղերձ - Ի՞նչ ուղերձ է հղում թիմը, որքանո՞վ է դիպուկ և համապատասխան կենսաբազմազանության պահպանման թեմային:
- Ստեղծագործականություն - Որքանո՞վ է ստեղծագործական, տարբերվող, ինքնատիպ և յուրօրինակ կատարված աշխատանքը:
- Վերամշակման ստեղծագործականություն - Օգտագործված նյութերի օգտագործման ստեղծագործական եղանակը, մոտեցումը:
- Օգտագործված նյութեր - Որքանո՞վ են օգտագործվել թափոններ և ոչ թե առաջնային արտադրանքի նյութեր:
- Կատարված աշխատանքի բարդություն - Ինչպե՞ս են օգտագործել նյութերը, որքանով է աշխատատար եղել, հնարամիտ և այլն:
- Ներկայանալիություն - Որքանո՞վ է թիմային աշխատանքը գրավիչ, թիմը կազմակերպված, ինչպես է ներկայացնում բույսը կամ կենդանուն, կարողանում է արդյոք գրավել շրջապատի ուշադրությունը:
- Կարգախոս - Ի՞նչ ստեղծագործականություն ունի կարգախոսը, որքանով է համահունչ կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական, եզակի, դիպուկ, ինքնատիպ և այլն:
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 15:
Գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdL449GizmPGrnQZ9dKYVx6ti06IlMp_Jte_BPvrEw-QKQYwQ/viewform
ԲՈԼՈՐ մասնակից խմբերը միջոցառման ավարտին կստանան ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ, իսկ լավագույն երեք թիմերը՝ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Հարցերի դեպքում կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝
+37498098311 կամ +37410585884
Կամ գրեք նամակ` event@sunchild.am էլ․հասցեին։
ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստանի մարզերից մասնակիցների համար փառատոնը կփոխհատուցի ճանապարհածախսը։