2023-09-02

«Լավագույն երիտասարդ էկո-լրագրող» մրցույթ

Բոլո՜ր-բոլո՜ր երիտասարդ լրագրողներին, ում մտահոգում են շրջակա միջավայրին վերաբերող խնդիրները․ 🌍🖋
📣 «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը և Ucomը հայտարարում են «Լավագույն երիտասարդ էկո-լրագրող» մրցույթ, որի նպատակն է խթանել բնապահպանական խնդիրների խորքային, որակյալ լուսաբանումը Հայաստանում։
Մրցույթի պայմաններն են․
✔️ Մասնակցել կարող են 18-ից 30 տարեկան լրագրողները, ովքեր 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ունեն հրապարակված լրագրային նյութ Հայաստանի և Արցախի բնապահպանական արդի խնդիրների վերաբերյալ։
✔️ Նյութը պետք է հրապարակված լինի ՀՀ-ում կամ Արցախում գործող լրագրային հարթակում։ Ձեր դիմումը չի դիտարկվի, եթե նյութը հրապարակված է անհատական բլոգում, սոցցանցում կամ ոչ հանրային այլ հարթակում։
✔️ Մրցույթը չի նախատեսում լրագրային որևէ ժանրի կամ ուղղության սահմանափակում։
✔️ Դիմում-հայտը պետք է լրացվի նյութի հեղինակի կողմից, կամ նյութի հեղինակի թեկնածությունը կարող է առաջադրվել գործատու ԶԼՄ-ի կողմից։
✔️ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ ուղարկելով արդեն իսկ հրապարակված լրագրողական նյութը։
📅 Դիմումների վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 15, 2023 թ․։
🏆🌳 Մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա ս.թ. հոոկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում՝ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում։
«Լավագույն երիտասարդ էկո-լրագրող» անվանակարգի համար նախատեսվում է դրամական մրցանակ՝ 💰 350,000 ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը), ինչպես նաև յուրատիպ հաղթանշան և հավաստագիր 🥇📜
Հայտը լրացնել և հավելյալ մանրամասներ իմանալ կարող եք այս հղումով․ https://forms.gle/WLiWyYNeAQn55PJV6
📧 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ event@sunchild.am էլ․հասցեով:

Subscribe