Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի համակարգող Ծովինար Հովհաննիսյանը կբացահայտի Վայոց Ձորի մարզում մարդ-արջ կոնֆլիկտի պատճառները։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն խնդրի բոլոր շերտերը՝ սկսած կլիմայական փոփոխություններից մինչև աղբի անբավարար կառավարում։
Կներկայացվեն նաև Եղեգիսի կիրճում իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են կոնֆլիկտը մեղմելուն, ինչպես նաև մարդու ու արջի միջև ներդաշնակ գոյակցություն հաստատելուն։
Օրը՝ Սեպտեմբերի 29, ժամը` 18։30