Լրագրող Մարիամ Տաշչյանը կներկայացնի Հայաստանում անազատության մեջ պահվող կենդանիների հիմնախնդիրը: Հիմնվելով թեմայի լուսաբանման իր փորձի վրա՝ նա կբացահայտի այս ոլորտի հիմնական մարտահրավերները և իրավական բացերը։ Հանդիպման ընթացքում կքննարկվի ոլորտի ներկա իրավիճակը, խնդրի բարձրաձայնման ու լուծման ուղիները, ինչպես նաև կվերլուծվի այն նուրբ սահմանագիծը, որը բաժանում է կենդանու հանդեպ սերը նրան գերության մեջ պահելուց։
Օրը՝ Սեպտեմբերի 27, ժամը` 16։00