2024-05-24 | 18 Vardanants Street, Cinema House, Third Floor

SWAP: Free Market

May 24, 25, 27, 28 - 14:00 - 18:00 | Free
«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի օրերին, Երիտասարդական անկյունում, (Վարդանանց 18, Հայաստանի Կինոգործիչների միություն), մայիսի 24-ին, 25-ին, 27-ին և 28-ին, 14։00-18։00, գործելու է ձրի շուկա՝ հագուստի և իրերի փոխանման ցանցը, որտեղ կարող եք գտնել ու անհատույց վերցնել ձեզ անհրաժեշտ իրեր և թողնել իրեր, որոնք ձեզ այլևս պետք չեն։
Ամեն նոր ապրանքի ձեռքբերում հանգեցնում է ավելի շատ թունավոր գազերի արտանետումների, հողի, օդի ու ջրի աղտոտման։ Հետևաբար, ձեռք բերելով օգտագործված իրեր՝ դուք քայլ եք անում դեպի ավելի անվտանգ ապագա մեզ հայտնի այս միակ Մոլորակի վրա, որն այսքան մեծ հոգատարությամբ հյուրընկալում է մեզ։
🙂 Կարևոր է իմանալ՝
- Ձրի շուկան բարեգործական միջոցառում չէ, այլ համայնքային հոգատարության միջոցառում․ նվիրեք բաց սրտով և վերցրեք առանց ամաչելու։
- Պարտադիր չէ, որ որևէ իր վերցնելու համար անպայման փոխարենն այլ իր թողնեք,
- Ձրի շուկային խնդրում ենք բերել իրեր, որենք լավ վիճակում են և կրելու/օգտագործելու պիտանի են,
- Եթե ձեր իրը թերի է, նշեք դրա թերությունները թղթիկի վրա և փակցրեք․ միշտ հաճելի է հասկանալ, թե ինչ ես վերցնում։
Հագուստի փոխանակման ֆորմատը խրախուսում է գիտակից սպառումը, բազմակի օգտագործումը, կոչ է անում ազատվել կարծրատիպերից և փրկել որոշ իրեր աղբավայրից, որոնք կարող են դեռ նպատակային ծառայել։ Նմանատիպ մոտեցումն էկոլոգիապես մաքուր ապրելակերպի դրսևորումներից է։
Ձրի շուկան իրականացնելու ենք մեր գործընկերներ «էկոպարսեկ» էկոլոգիական ՀԿ-ի, «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի և Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի հետ համատեղ։
Armenian Progressive Youth
Fb: https://www.facebook.com/APYpage
Alternative Youth Center
Fb: https://www.facebook.com/planetone.yerevan
Subscribe